.jpg)
Աֆղանստանը սկսել է էլեկտրաէներգիա ներկրել Թուրքմենստանից
Աֆղանստանի նախարարների խորհուրդը սկսել է իրականացնել Թուրքմենստանից էլեկտրաէներգիա ներկրելու ծրագիրը, որը կբարելավի 500.000 մարդու կյանքի պայմանները Ջաուջան նահանգում:
«Ռեգնումի» փոխանցմամբ` Աֆղանստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Մոհամադ Իսմայիլ Խանը նշել է, որ Ֆարյաբ նահանգում կկառուցվի 800 կվտ հզորությամբ կայան:
Այդ ծրագիրը էլեկտրաէներգիայով կապահովի Սարի-Պուլ, Ֆարյաբ, Բալխ և Սամանգան նահանգների բնակչությանը:
Ծրագիրը, որի արժքը 225 միլիոն դոլար է, կֆինանսավորի Ասիական զարգացման բանկը: