Անչելոտտին գովաբանել է Մոդրիչին
12/07/2012 18:37

Անչելոտտին գովաբանել է Մոդրիչին

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է մնալ ոչ միայն Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում, որն այժմ նրա համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո, այլև ՊՍԺ-ի, որը ևս ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր շարքերում: Ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին էլ չի դադարում նշել, որ Մոդրիչը տաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստ է: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Ինձ հարկավոր չէր անպայման դիտել Լուկայի մասնակցությամբ Եվրոպայի առաջնության խաղերը` նրա տաղանդը գնահատելու համար: Նրա հնարավորությունների մասին գիտեի դեռ շատ վաղուց: Պարզապես Մոդրիչը հաստատեց իր բարձր կարգը, եթե կային մարդիկ, ովքեր դրանում կասկածներ ունեին:

Գիտեմ, որ պետք է հիասթափեցնեմ, սակայն չեմ կարող բարձրաձայնել ակումբի տրանսֆերային նպատակների մասին»,- նշել է Անչելոտտին:

Անչելոտտին գովաբանել է Մոդրիչին