«Արայի» սեփականատիրոջ մայրը ստորագրությամբ ազատ է արձակվել
12/07/2012 19:51

«Արայի» սեփականատիրոջ մայրը ստորագրությամբ ազատ է արձակվել

«Արայ» ընկերության սեփականատիրոջ մայրը՝ Կարինե Սուքիասյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ստորագրությամբ ազատ արձակվել:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար՝ Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը՝ երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով:
 

«Արայի» սեփականատիրոջ մայրը ստորագրությամբ ազատ է արձակվել