Գազի գինը կբարձրանա՞, թե ոչ. Տեղյակ կպահեն
12/07/2012 12:27

Գազի գինը կբարձրանա՞, թե ոչ. Տեղյակ կպահեն

Այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողները Էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեցին «Գազպրոմի» և ՀՀ կառավարության միջև գազի գնի շուրջ ընթացող բանակցություններից, և արդյո՞ք գազի գինը կբարձրանա:

Արմեն Մովսիսյանը միայն մի քանի անգամ կրկնեց, որ ընթանում են բանակցություններ և որևէ որոշում լինելու դեպքում հանրությանը տեղյակ կպահեն:

Նշենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում շրջաառվում է գազի գնի թանկացման վերաբերյալ լուրերը: Իսկ վերջերս նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ գազի գինն արդեն իսկ 60 դոլարով թանակցել է, սակայն այդ մասին պաշտոնյաները չեն բարձրաձայնում:
 

Գազի գինը կբարձրանա՞, թե ոչ. Տեղյակ կպահեն