Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին
12/07/2012 10:41

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը: Քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ պետք է այսուհետ էլ պահպանել և զարգացնել այն:

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին