«Չելսիի» հարձակվողը երազում է «A» սերիայի մասին
12/07/2012 18:53

«Չելսիի» հարձակվողը երազում է «A» սերիայի մասին

«Չելսիի» հարձակվող Ջոն Գվիդետին, ով նախորդ մրցաշրջանում փայլում էր «Ֆեյենորդի» կազմում, երազում է հանդես գալ «A» սերիայում: ԶԼՄ-ները շարունակում են տեղեկություններ տարածել, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»:

«Իմ պապն իտալացի է: Ես շատ եմ մեկնել Իտալիա` հանգստի նպատակով: Ճիշտ են ասում, որ սեփական արմատներից հեռու չես կարող փախչել: Մենք հիմա էլ Հռոմում բնակարան ունենք: Հուսով եմ` ինչ-որ ժամանակ երազանքս կիրականանա, և ես հանդես կգամ «A» սերիայում:

Կլոզե՞ն: Նա հիանալի հարձակվող է: Որտեղ էլ որ հանդես գա, մշտապես դառնում է գոլերի հեղինակ: Եթե ես լինեի նրա խաղընկերը, ապա շատ բան կսովորեի գերմանացուց: Վստահ եմ` խաղադաշտում մենք կլրացնեինք մեկս մյուսին»,- ասել է Գվիդետին:

«Չելսիի» հարձակվողը երազում է «A» սերիայի մասին