.jpg)
Լ. Զուրաբյան. Դավիթ Շահնազարյանը կամա թե ակամա Կոնգրեսի մեջ է
«Ցանկացած մարդ կարող է լինել Հայ ազգային կոնգրեսի անդամ` լինելով այն կուսակցության անդամ, որը ՀԱԿ-ի կազմում է, կամ անմիջապես անդամակցի Հայ ազգային կոնգրեսին: Դավիթ Շահնազարյանը, մնալով ՀՀՇ անդամ, կամա թե ակամա Կոնգրեսի մեջ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Դ. Շահնազարյանի` ՀԱԿ-ից դուրս գալու որոշումը:
Զուրաբյանի խոսքերով` Դավիթ Շահնազարյանն ասել է, որ դուրս է գալիս ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, այսինքն` նա ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ էր և հրաժարվել է այդ կարգավիճակից:
Հիշեցնենք, որ Դ. Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր. «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, և ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում»: