.jpg)
Բելգիայի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Նալբանդյանին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ի մամլո ծառայությունից:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-բելգիական հարաբերություններն էլ ավելի առաջընթաց կապրեն:
Դեսպան Տրուվըրուան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ջանք չի խնայի հայ-բելգիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար:
Զրուցակիցները անդրադարձան հայ-բելգիական փոխգործակցության տարբեր ոլորտներին, մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային զարգացումները: