.jpg)
Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածին
Իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է մեկ և վիրավորվել 2 պաղեստինցի:
«Իտառ-Տասսի» փոխանցմամբ` հարձակման է ենթարկվել «ՀԱՄԱՍ»-ի հենակետը, որտեղից հարված էր նախապատրաստվում` սահմանին աշխատանքներ իրականացնող իսրայելցի զինվորների ուղղությամբ:
Ւսրայելցի զինվորականները նշել են, որ բանակը շարունակելու է գործողություններ իրականացնել այն ուժերի դեմ, որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացնում Իսրայել պետության նկատմամբ: