Տեղեկատվություն` 2012 թ. տպագրված ՀՀ քաղաքացու անձնագրերի մասին
12/07/2012 19:29

Տեղեկատվություն` 2012 թ. տպագրված ՀՀ քաղաքացու անձնագրերի մասին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ամփոփ ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ.-ին տպագրված ՀՀքաղաքացու անձնագրերի վերաբերյալ: Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2012 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակցությամբ) ՀՀ քաղաքացու 213672 անձնագիր: Ընդ որում՝ վերջին 10 օրվա ընթացքում տպագրվել է շուրջ 24.000 անձնագիր:

2011 թ. նույն ժամանակահատվածում տպագրվել է ՀՀ քաղաքացու 182208 անձնագիր: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունիսի 1-ից «Նույնականացման քարտերի մասինե և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասինե ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու պահից մինչև ս/թ. հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում:

 

Տեղեկատվություն` 2012 թ. տպագրված ՀՀ քաղաքացու անձնագրերի մասին