ՀՀ Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
12/07/2012 19:04

ՀՀ Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի երևանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի և ԵԱՀԿ միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը նաև նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, մարտահրավերներին և ընթացիկ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու:

Լամբերտո Զանիերը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի կազմում շատ ակտիվ մասնակից պետություն է և հույս է հայտնել, որ կազմակերպության երևանյան գրասենյակի միջոցով ևս ակտիվ համագործակցությունը շարունակվելու և զարգանալու է:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:


 

ՀՀ Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին