«Շիրակը» հաղթահարեց «Ռուդարի» արգելքը
12/07/2012 20:09

«Շիրակը» հաղթահարեց «Ռուդարի» արգելքը

1:1 հաշվով ավարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ»-«Ռուդար» պատասխան հանդիպումը: Սա նշանակում է, որ գյումրեցիներն առաջին խաղում 1:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ դուրս եկան հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ առաջինը հաջողության հասան հյուրերը: 11-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո հետ մղված գնդակն անզգուշորեն սեփական դարպասն ուղարկեց Հրայր Մկոյանը: 2 րոպե անց կենտրոնից Բեկոյի կատարած հարվածը հետ մղեց հյուրերի դարպասապահը, սակայն վրա հասած Դիոպը գրավեց անպաշտպան դարպասը:

Որակավորման 2-րդ փուլում «Շիրակն» ուժերը կչափի Իսրայելի «Բնեյ Յեգուդա» թիմի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, պատասխան խաղը` հուլիսի 26-ին:

Հավելենք, որ ներկա պահին ընթանում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Գանձասար»-«Ստրեյմուր» հանդիպումը: Հաշիվն առաջին խաղակեսում չի բացվել: Հիշեցնենք, որ սյս թիմերի առաջին խաղում «Ստրեյմուրը» հաղթել է 3:1 հաշվով:

«Շիրակը» հաղթահարեց «Ռուդարի» արգելքը