Եվրոպայի չեմպիոնը կօգնի Վիլլաշ-Բոաշին
12/07/2012 18:44

Եվրոպայի չեմպիոնը կօգնի Վիլլաշ-Բոաշին

Գերմանիայի 1990-ականների ազգային հավաքականի կիսապաշտպան, Եվրոպայի 1996 թ. չեմպիոն Շտեֆան Ֆրոյդը համալրել է «Տոտենհեմի» մարզչական շտաբը: Գերմանացին նախկինում հանդես է եկել այս ակումբում, իսկ հիմա պատրաստվում է կատարել գլխավոր մարզիչ Վիլլաշ-Բոաշի օգնականի պարտականությունները:

Ֆրոյդի մարզած վերջին թիմը Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականն էր: Բացի այդ, նա աշխատել է նաև Նիգերիայի ազգային հավաքականում` որպես գլխավոր մարզչի օգնական:

Եվրոպայի չեմպիոնը կօգնի Վիլլաշ-Բոաշին