Իրաքում Սիրիայի դեսպանը ընդդիմադիր է դարձել
12/07/2012 09:57

Իրաքում Սիրիայի դեսպանը ընդդիմադիր է դարձել

Իրաքում Սիրիայի դեսպան Նավաֆ Ֆարեսը ընդդիմության կողմն է անցել, գրում է BBC-ն: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, նա կդառնա առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով դիմել է նման քայլի:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ընդդիմության կողմն է անցել նաև սիրիական բարձրաստիճան սպա Մուսթաֆա Տլասը` երկրի նախկին պաշտպանության նախարարի որդին:

Նշենք, որ Ն.Ֆարեսը Իրաքում դեսպան էր նշանակվել 2008 թ. և վերջին 30 տարվա մեջ Սիրիայի միակ դեսպանն էր Իրաքում:

Նա Սիրիայի իշխող կուսակցության անդամ է, և նախկինում երկու անգամ զբաղեցրել է տարբեր քաղաքների քաղաքապետի պաշտոնը:
 

Իրաքում Սիրիայի դեսպանը ընդդիմադիր է դարձել