.jpg)
12/07/2012 20:32
Իսպանացի տաքսիստները համընդհանուր գործադուլ կանցկացնեն
Իսպանիայի տաքսիստների արհմիությունը կոչ է արել օգոստոսի 1-ին համընդհանուր գործադուլ իրականացնել:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` 24 ժամանոց գործադուլը տեղի կունենա Իսպանիայի ողջ տարածքում:
Մադրիդում տաքսիստները գործադուլ կանցկացնեն հուլիսի 27-ին, քանի որ օգոստոսին սկսվում է հանգստյան շրջանը և խիստ ընկնում է պահանջարկը տաքսիների մատուցած ծառայությունների նկատմամբ: