ՌԴ-ն Սիրիային մատակարարում է միայն չարգելված զինատեսակներ
12/07/2012 10:00

ՌԴ-ն Սիրիային մատակարարում է միայն չարգելված զինատեսակներ

Ռուսաստանի Դաշնությունը Սիրիա չի մատակարարում այնպիսի զինամթերք, որը կարող է օգտագործվել երկրի ներքին հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

BBC-ն գրում է, որ Ուշակովը հայտարարել է նաև, թե այն զինատեսակները, որոնք կարող էին օգտագործվել ներքին հակամարտության շրջանակներում, իրենք չեն մատակարարում:

«Մատակարարվում է միայն այն, ինչ արգելված չէ, հիմնականում այն պայմանագրերով, որոնք վաղուց էին կնքվել»,- ասել է Յ. Ուշակովը:
 

ՌԴ-ն Սիրիային մատակարարում է միայն չարգելված զինատեսակներ