Վ. Սաֆարյան. Պետք է պակասեցնել հարկային ճնշումը
12/07/2012 15:06

Վ. Սաֆարյան. Պետք է պակասեցնել հարկային ճնշումը

Հայաստանի հարկային քաղաքականությունը կոշտ է, հարկային քաղաքականությունը ֆիսկալ է, հարկերը բավականին բարձր են, ԱԱՀ-ն վաղուց պետք է իջներ 18 տոկոսի. Պետությունը պետք է գնա այդ քայլին, բայց մեր բյուջեի 65 տոկոսը միայն ավելացված արժեքի հարկով է հավաքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հարկային դաշտի ցավոտ տեղերը մատնանշեց Հայրենական ապրանք արտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Մեզ մոտ անուղղակի հարկերը` ԱԱՀ-ն, ակցիզային հարկը և մաքսատուրքը միասին կազմում են բյուջեի 65 տոկոսից ավելին, զարգացած երկրներում` 80 տոկոսը կազմում են ուղղակի հարկերը` շահութահարկ և եկամտահարկ. մեզ մոտ հակառակն է»,- ասաց բանախոսը և հավելեց, որ Հայաստանի հարկերի 65 տոկոսն անուղղակի հարկեր են, որն էլ արգելակում է տնտեսության զարգացումը:

Վ.Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ պետք է ընդլայնել հարկային դաշտը` շնորհիվ հարկային ճնշման պակասեցման. «Եթե հիմա պակասեցնենք, թոշակառուների թոշակ պիտի չտանք, մենք աստիճանաբար պետք է գնանք հարկային ճնշման իջեցման»:

 

Վ. Սաֆարյան. Պետք է պակասեցնել հարկային ճնշումը