.jpg)
13/07/2012 14:06
Գաբրիել Սարգսյանը` Ռեթիմնոյում
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենի վեցերորդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի գրոսմայստեր Անդրեյ Ռիչագովի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Վեց տուրից հետո Սարգսյանը 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: