Աֆղանստանում սպանել են պատգամավորի դստեր հարսանիքի հյուրերին
14/07/2012 19:12

Աֆղանստանում սպանել են պատգամավորի դստեր հարսանիքի հյուրերին

Աֆղանստանի Սամանգան նահանգում պատգամավորներից մեկի դստեր հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են  մի քանի քաղաքական գործիչ և ուժային կառույցների ներկայացուցիչներ:

«Կոմմերսանտի» փոխանցմամբ` զոհվածների թվում են պատգամավոր Ահմադ Խան Սամանգանին, Սամանգան նահանգի նախկին նահանգապետ Էկբալ Մունիբը և այլոք:

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն «Ադամանդե պալատ» հյուրանոցում` Այբակ քաղաքում:

Նշվում է, որ պայթյունը որոտացել է այն պահին, երբ Սամանգանի նահանգի պատգամավորը դիմավորում էր հյուրերին մուտքի մոտ:
 

Աֆղանստանում սպանել են պատգամավորի դստեր հարսանիքի հյուրերին