Անտոն Ֆերդինանդը լռում է
14/07/2012 20:19

Անտոն Ֆերդինանդը լռում է

Ինչպես գիտեք, դատարանն արդարացրել է Անգլիայի հավաքականի և «Չելսիի» ֆուտբոլիստ Ջոն Տերրիին, ով մեղադրվում էր Անտոն Ֆերդինանդի նկատմամբ ռասիստական արտահայտություններ թույլ տալու մեջ:

Այս առիթով «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստը չի ցանկացել որևէ մեկնաբանություն կատարել: Երբ լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել, Ֆերդինանդը պատասխանել է. «Առանց մեկնաբանության»:

Չնայած դատարանն արդարացրել է Տերրիին, այդուհանդերձ, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դեռ չի որոշել` ընդունե՞լ այդ որոշումը, թե՞ ոչ:

Անտոն Ֆերդինանդը լռում է