.jpg)
«Բոկա Խունիորսը» որոշել է վարձավճարով վերցնել Գագոյին
Արգենտինական «Բոկա Խունիորսի» փոխնախագահ Խուան Կառլոս Կրեսպին տեղեկացրել է, որ իր թիմը ցանկանում է Մադրիդի «Ռեալից» վարձավճարով վերցնել Գագոյին:
«Իրավիճակն այսպիսին է. Գագոն ցանկանում է վերադառնալ «Բոկա Խունիորս», մենք էլ, մեր հերթին, ուզում ենք, որ Ֆեռնանդոն հանդես գա մեր թիմում: Հիմարություն կլինի «Ռեալին» չդիմելը: Կդիմենք և կառաջարկենք քննարկել Գագոյին վարձավճարով տրամադրելու տարբերակը»,- ասել է Կրեսպին:
Այդուհանդերձ, այս ամենին կարող է խոչընդոտել կիսապաշտպանի աշխատավարձը, որը դժվար թե արգենտինական ակումբը կարողանա նույն չափով վճարել: Ենթադրվում է, որ արգենտինական կողմը մադրիդցիներին կառաջարկի վճարել աշխատավարձի մի մասը: