.jpg)
Տրամադրվել է 51.9 մլրդ դրամի վարկ
Հուլիսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 186,198,564 ԱՄՆ դոլար 415.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 205,002,517 ԱՄՆ դոլար 417.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 27,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 416.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,757,616 EUR 515.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,385,513 EUR 516.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,507,400,949 ՌԴ ռուբլի 12.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 166,065,760 ՌԴ ռուբլի 12.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 79.3 մլն ԱՄՆ դոլար: