14/07/2012 09:58
Գաֆէսճեան կենտրոնում` «Արվեստի ընտանիք» խաղ-մրցաշար
Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվելու է «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան խաղ-մրցաշար կրթական ծրագրին:
Յուրաքանչյուր մրցութային օրվա համար նախատեսված է նվազագույնը 3 անդամից բաղկացած 3-4 ընտանիք (մասնակից երեխաների տարիքը 12-ից բարձր):
Օրվա ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում էքսկուրսավարի ուղեկցությամբ ընտանիքները շրջայց կունենան համապատասխան սրահում և կծանոթանան ցուցադրության մանրամասներին:
Երկրորդ մասում կենտրոնի Ստեղծագործական սրահում տեղի կունենա մրցույթը: Մասնակիցներին կտրվեն հարցեր, իսկ ճիշտ պատասխանի համար՝ միավորներ: Առավելագույն միավորներ վաստակած ընտանիքը, զբաղեցնելով առաջին տեղը, կստանա համապատասխան մրցանակ և կապահովի իր մասնակցությունը խաղի վերջին փուլում: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան խրախուսական նվերներ:
Մրցաշարի վերջին փուլում հաղթող ընտանիքին սպասվում է մեծ անակնկալ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցության քարտ: