.jpg)
«Ոսկե ծիրանի» հաղթողները կստանան ոսկե ու արծաթե «ծիրաններ»
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա վաղը: Այս պահին «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի հյուրերը դիտում են փակման ֆիլմը` Միքայել Հանեկեի «Սեր» ֆիլմը, որը այս տարվա «Կաննի» կինոփառատոնում արժանացել էր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:
Նշենք, որ փառատոնի ընթացքում հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվել դիտել աշխարահռչակ ռեժիսորների, սցենարիստների ընդհանուր առմամբ 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Մեկ շաբաթվա ընթացքում Երևանը դարձել էր կինոարվեստի գործիչների հանդիպման վայր, կինոարվեստի խնդիրների, մարտահրավերների քննարկումների թատերաբեմ:
Այնուհետև «Լաթար» համալիրում կկայանա փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհանձնվեն նաև մրցանակները` ոսկե ու արծաթե «ծիրանները», հատուկ մրցանակները: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված էր 65 ֆիլմ` խաղարկային, վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում: