Թեհրանը պատրաստ է նպաստել սիրիական ճգնաժամի հաղթահարմանը
14/07/2012 18:57

Թեհրանը պատրաստ է նպաստել սիրիական ճգնաժամի հաղթահարմանը

Իրանի ԱԳ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել սիրիական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բանակցություններին:

«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համապատասխան դերակատարում ունենալ Սիրիայում անվտանգության և կայունության հաստատման համար, որպեսզի կանխարգելի ճգնաժամի տարածումը ողջ տարածաշրջանում:

Իրանի ԱԳ ներկայացուցիչը քննադատության է ենթարկել նաև այն երկրներին, որոնք զինում են ապստամբներին:
 

Թեհրանը պատրաստ է նպաստել սիրիական ճգնաժամի հաղթահարմանը