Ավստրիայի«Artists in Residence»-ին մասնակցել է նաև հայ նկարչուհի
14/07/2012 15:25

Ավստրիայի«Artists in Residence»-ին մասնակցել է նաև հայ նկարչուհի

Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության` Վիեննայի կենտրոնում գտնվող գեղանկարչական ցուցասրահում ս. թ. հունիսի 19-ին բացվել է «Artists in Residence» ծրագրի մասնակից չորս գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Հայաստանից նախագծին իր մասնակցությունն է բերել երիտասարդ նկարչուհի Մերի Մունը /Ամիրխանյան/:

Հայ արվեստագետը ցուցահանդեսին ներկայացել է Վիեննայի քաղաքային տեսապատկերներով «ուրբանիստական» աշխատանքներով, որը նկարչուհու երևանյան, թբիլիսյան, ուկրաինական, գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում:

ՀՀ մշակույթի նախարարության փոխանցմամբ, ցուցահանդեսի բացման արարողությանն արվեստագետներին ողջունել և խրախուսական խոսք է ասել Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը:

Նույն օրը Վիեննայի «Կուլտուրկրայս Վին» ցուցասրահում բացվել է հայաստանցի նկարիչ Արթուր Կարապետյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Երկու ցուցադրությունների բացմանն էլ ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: 

Ավստրիայի«Artists in Residence»-ին մասնակցել է նաև հայ նկարչուհի