14/07/2012 12:07
ԵԱՀԿ ՄԽ. Ստեփանակերտի օդանավակայանի նկատմամբ ուժ չի կիրառվի
Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը(Ռուսաստան), Ժակ Ֆորը(Ֆրանսիա) և դեսպան Անդջեյ Կասպշիկը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը), ամփոփելով հուլիսի 10-ից 13-ը Բաքու, Ստեփանակերտ, Երևան կատարած այցերը, հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում նշվում է, որ համանախագհները կրկին նախատեսում են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` նախապատրաստելու սեպտեմբերին կայանալիք հանդիպումը:
Միջնորդները խոր մտահոգություն են հայտնել սահմանային միջադեպերի վերաբերյալ, կոչ են արել կողմերին ցուցաբերել քաղաքական կամք` խաղաղության հասնելու համար, հարգել 1994թ-ի հրադադարի պայմանագիրը:
ԼՂ-ում բացվելիք օդանավակայանի հետ կապված համանախագահները վստահեցում են ստացել կողմերից, որ նրանք հրաժարվում են քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքից:
Համանախագահները նշել են, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող որևէ կերպ փոխել ԼՂ կարգավիճակը, կոչ են արել կողմերին գործել միջազգային օրենսդրությանը ու իրենց տարածքի վրայով թռիչքների իրականացման առկա պրակտիակայի համաձայն: