Ամփոփվեցին 2012 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները
14/07/2012 20:30

Ամփոփվեցին 2012 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները

2012 թվականի հուլիսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազները և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Խորհրդակցությունը նախագահել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը:

Ամփոփվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2012 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները:

ՀՀ հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` զեկույցով հանդես է եկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ. Մաթևոսյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքների թվային տվյալները և վերլուծելով արդյունքներն ու խնդիրները:

2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 119 քրեական գործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 37 քրեական գործ ուղարկվել է ըստ ընդդատության, կարճվել է 16 քրեական գործ, կասեցվել է` 5-ը, միացվել է վարույթում եղած քրեական գործերին` 5-ը, ևս 28 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

Ավարտված քրեական գործերով պատճառված վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 76.4 տոկոսը: Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 12 միջնորդագիր:

Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված 119 քրեական գործից 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 7-ը՝ 20 անձի նկատմամբ /14-ը` պաշտոնատար անձ/, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատի տրված 14 պաշտոնատար անձանցից ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների եղել են՝

1. Ոստիկանության աշխատակիցներ՝ 13-ը,
այդ թվում` ՊՊՎ ոստիկաններ`4-ը, բաժնի պետի տեղակալներ` 3-ը, տեղամասի տեսուչներ` 2-ը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ՀԿԳ ավագ քննիչ, հետաքննիչ, ՔՀԲ օպերլիազոր` 1-ական:
2. ԵՊՀ գրադարանի բաժնի վարիչ` 1:
Ստացվել է 396 դիմում , որոնցից` 
- 148-ը կցվել է քրեական գործերին, նյութերին, վարույթներին,
- 2-ով հարուցվել է քրեական գործ,
- 25-ով նախապատրաստվել են նյութեր (որոնցով քրեական գործի հարուցումը մերժվել է),

126-ն ուղարկվել է այլ մարմին` ըստ ընդդատության, 86-ին տրվել է պարզաբանում, 7 դիմումի չի պատասխանվել (թողնվել է անհետևանք, դիմումատուի հետ թղթակցությունը դադարեցվել է ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության և գործավարության կարգի 37-րդ կետի համաձայն` նույնաբովանդակ, կրկնվող դիմումների մեջ նոր փաստեր չներկայացնելու, իսկ նախապես ներկայացված փաստերն արդեն իսկ ստուգված և սպառիչ պատասխան տրված լինելու պատճառով), 2-ը գտնվում է ընթացքի մեջ:
Այլ գործառույթներ`

- ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ակտիվորեն մասնակցել է օրենքների փոփոխությունների, լրացումների, նախագծերի քննարկմանն ու ներկայացրել առաջարկություններ, արտահայտել դիրքորոշումներ:

- Ապահովվել է մասնակցություն տարբեր գիտաժողովներում, սեմինարներում, խորհրդակցություններում, դասընթացներում, նաև՝ թույլատրելի սահմաններում հրապարակայնությունը:

Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացվել են տեղեկատվություններ-հաղորդումներ, ԶԼՄ-ներում` հրապարակումներ (պատասխանվել է լրատվամիջոցների 37 հարցումների):

Ամփոփվեցին 2012 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները