Կձևավորվի խորհրդի նոր կազմ
14/07/2012 17:00

Կձևավորվի խորհրդի նոր կազմ

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:

«Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:

Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից.
1. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,
2. ինքնակենսագրություն,
3. բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 15-ը:

Հայտերն ուղարկել փոստով, ք.Երևան, Բագրևանդի 5 հասցեով` ծրարի վրա կատարելով «ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն՚ Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:
 

Կձևավորվի խորհրդի նոր կազմ