Ռոբինյոն նույնպես կարող է լքել «Միլանը»
14/07/2012 20:13

Ռոբինյոն նույնպես կարող է լքել «Միլանը»

«Միլանը» կարող է կորցնել հերթական ֆուտբոլիստին: Իտալական ԶԼՄ-ների հավաստմամբ` այս անգամ թիմից կարող է հեռանալ բրազիլացի Ռոբինյոն, ով նախորդ մրցաշրջանում ընդամենը 6 անգամ է գրավել մրցակիցների դարպասը:

Եթե «Միլանը» լավ առաջարկ ստանա, ապա պատրաստ է բաց թողնել նաև Ռոբինյոյին: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նրա նախկին ակումբ «Սանթոսն» ու «Ատլետիկո Մինեյրոն»: Բրազիլական ակումբներն առաջին հերթին մտածում են Ռոբինյոյին վարձավճարով հրավիրելու տարբերակի մասին:

Ռոբինյոն նույնպես կարող է լքել «Միլանը»