.jpg)
Կարկուտից տուժել են գյուղերի ցանքատարածությունները
Այսօր տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հովհունի գյուղում ժամը 16.15-ից մինչև ժամը 16.30-ը տեղի է ունեցել կարկտահարություն, ինչի հետևանքով տուժել են համայնքի ցանքատարածությունները:
ՀՀ ԱԻՆ փոխանցմամբ` դեպքի մասին տեղեկացվել են Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Մ. Մանուկյանը:
Ժամը 17.20-ին կրկին Շիրակի մարզի Փոքրաշեն, Քեթի, Աղին գյուղերի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.15-ից մինչև ժամը 16.37-ը նշված գյուղերում տեղի է ունեցել կարկտահարություն, ինչի հետևանքով տուժել են գյուղերի ցանքատարածությունները:
Տարածքներըը «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: