.jpg)
ԵԱՀԿ «Իրավիճակը Վրաստանում» որոշումը չի արտացոլում իրականությունը
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի «Իրավիճակը Վրաստանում» որոշումը բացարձակ անընդունելի է և չի արտացոլում Կովկասում տիրող ճիշտ իրականությունը: «Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Վերջերս Մոնակոյում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի կայացած պլենար նիստում ընդունվել է «Իրավիճակը Վրաստանում» որոշումը, որտեղ մասնավորապես վերարտադրված է «վրացական տարածքի օկուպացիա» մաշված կլիշեն,- նշված է գերատեսչության մեկնաբանության մեջ: - Ռուսական պատվիրակությունը վճռականորեն հանդես է եկել այդ կանխակալ փաստաթղթի դեմ` հայտարարելով դրա բացարձակ անընդունելի լինելու մասին»:
Այդպիսի մոտեցումը, ցավոք, զրկում է ԵԱՀԿ-ին տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ կառուցողական ներդրում ունենալու հնարավորությունից: