Թբիլիսիի մետրոյում նռնակ է պայթել
14/07/2012 17:14

Թբիլիսիի մետրոյում նռնակ է պայթել

Թբիլիսիի կենտրոնում` «Հավլաբար» մետրոյի կայարանում ինքնաշեն նռնակ է պայթել. զոհեր չկան:

«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել գիշերը ժամը 02.00-ի սահմաններում: Պայթյունի հետևանքով վնասվել է մետրոյի մոտ գտնվող խանութի ցուցափեղկը:

Պայթյունի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Քննություն է տարվում:
 

Թբիլիսիի մետրոյում նռնակ է պայթել