.jpg)
14/07/2012 18:19
«Մանչեսթեր Յունայթեդը» 33 մլն եվրո է առաջարկել Մոուրայի համար
«Սան Պաուլոյի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է «Globoesporte»-ն: Աղբյուրի տեղեկություններով` «կարմիր սատանաները» 19-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում են 33 մլն եվրո: Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պետք է կարողանա հաղթել «Ինտերի», «Ռեալի», «Արսենալի» ու «Լիվերպուլի» հետ մրցակցությունում: