Արշակ Պետրոսյանը` աշխարհի լավագույն մարզիչ
18/07/2012 15:51

Արշակ Պետրոսյանը` աշխարհի լավագույն մարզիչ

ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը Արշակ Պետրոսյանին ճանաչեց աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ և նրան շնորհեց Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Մինչ այս նրան Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր օլիմպիական կրկնակի չեմպիոն: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Արշակ Պետրոսյանը` աշխարհի լավագույն մարզիչ