Հայ պատանիները գերազանց հանդես եկան Վրաստանում
19/07/2012 18:54

Հայ պատանիները գերազանց հանդես եկան Վրաստանում

Հայաստանի ներկայացուցիչներ Աշոտ Փարվանյանը և Անի Իվանյանը (մարզիչ` Դավիթ Հունանյան) Վրաստանի Քութայիս քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան գավաթի խաղարկությունում դարձան հաղթողներ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների խմբերում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: