.jpg)
19/07/2012 18:34
Դավիթ Մանոյանը կտեղափոխվի «Կուբան»
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մոտ օրերս կդառնա Կրասնոդարի «Կուբանի» ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է «Սովետսկի սպորտը»: Նրա հետ պայմանագիր կստորագրվի բժշկական հետազոտությունից հետո:
Հիշեցնենք, որ Մանոյանը «Փյունիկում» հանդես է գալիս 2007 թ.-ից` անցկացնելով 56 խաղ և խփելով 3 գոլ: