«Արսենալը» չի իջեցնի վան Պերսիի տրանսֆերի գինը
20/07/2012 20:15

«Արսենալը» չի իջեցնի վան Պերսիի տրանսֆերի գինը

«Արսենալը» չի պատրաստվում ընդունել Ռոբին վան Պերսիի տրանսֆերի հարցով ստացած պաշտոնական առաջարկություններից և ոչ մեկը: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Սիթին» հոլանդացի ֆուտբոլիստի համար առաջարկել են մոտ 15 մլն ֆունտ ստերլինգ, սակայն այդ գումարը չի բավարարել լոնդոնցիների ղեկավարությանը: Լոնդոնյան ակումբը հարձակվողի տրանսֆերը գնահատում է առնվազն 30 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնի ասիական շրջագայության:

«Արսենալը» չի իջեցնի վան Պերսիի տրանսֆերի գինը