Ա. Օսիկյան. Ոչ պրոֆեսիոնալները առաջիկայում կհեռացվեն
20/07/2012 20:16

Ա. Օսիկյան. Ոչ պրոֆեսիոնալները առաջիկայում կհեռացվեն

 Ոստիկանությունում ռոտացիոն սկզբունքով պաշտոնների նշանակումը դեռ կտա իր արդյունքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը` անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե այդ համակարգը կոռուպցիան վերացնելու փոխարեն տարիներ շարունակ իրենց կոռումպացվածությամբ աչքի ընկնող անձանց է պաշտոնների բերել: Արթուր Օսիկյանի խոսքով` ռոտացիան պետք վերացնի կամ գոնե դրա միջոցներից մեկը կլինի, բայց չպետք է բավարարվել միայն դրանով:

Նրա հավաստմամբ, դեռևս կան մարդիկ, որ պետք է հեռացվեն ոստիկանության համակարգից և այդ նպատակով պարբերաբար ստուգումներ են կազմակերպվում: «Միգուցե կան մարդիկ, ովքեր երկար աշխատելով պաշտպանված են և թվում է, թե երբեք դուրս չեն գա այդ պաշտոններից, բայց կան մարդիկ, ովքեր ազնիվ են աշխատում և այդ պատճառով են երկար պաշտոնավարում, լինում են դեպքեր էլ, երբ մարդիկ երկար աշխատելով հանդերձ պրոֆեսիոնալ չեն, չեն էլ դառնալու: Այս մարդիկ, առաջիկայում ինքներդ կտեսնեք, ազատվելու են պաշտոններից»,- ասաց նա:

Ա. Օսիկյան. Ոչ պրոֆեսիոնալները առաջիկայում կհեռացվեն