Ասադի կինը Մոսկվա չի փախել
20/07/2012 15:53

Ասադի կինը Մոսկվա չի փախել

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ` Մոսկվա փախուստի մասին տեղեկությունները:

«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյո՞ք Մոսկվան ապաստան տրամադրել հենց Բաշար Ասադին, Լուկաշևիչը պատասխանել է, որ դա մի թեմա է, որ արժանի չէ որևէ արձագանքի:

Ըստ նրա, Ասադը նախօրեին երևացել է հեռուստաէկրաններին` Սիրիայի նոր պաշտպանության նախարարի հետ միասին:
 

Ասադի կինը Մոսկվա չի փախել