«Նազարյանն արձակուրդում է և անպայման կվերադառնա»
20/07/2012 19:03

«Նազարյանն արձակուրդում է և անպայման կվերադառնա»

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, իսկ ինչու Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ներկա չէ ասուլիսին, պատասխանեց, որ Նազարյանն արձակուրդում է և կարճ ժամանակ անց անպայման կվերադառնա:Նրա խոսքով, այսօր Ներսիկ Նազարյանը մասնակցել է կոլեգիայի նիստին, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո արձակուրդ է գնացել:
 

Լրագրողի հարցին, թե Նազարյանի բացակայությունն ասուլիսին չի՞ նշանակում արդյոք, որ այսուհետ նա լիազորված չէ պատասխանել հարցերին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ Նազարյանն արձակուրդից հետո անպայման կվերադառնա աշխատանքի:
 

Հիշեցնենք, որ տարածված լուրերի համաձայն, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին Ներսիկ Նազարյանն իբր պիտի ենթարկվեր սուր քննադատության և ազատվեր զբաղեցրած պաշտոնից:

 

«Նազարյանն արձակուրդում է և անպայման կվերադառնա»