Ավստրիական դատարանը կովերին արգելել է զնգացնել զանգակներով
20/07/2012 20:00

Ավստրիական դատարանը կովերին արգելել է զնգացնել զանգակներով

Ավստրիական դատարանը ֆերմերներին արգելել է բնակելի տների մոտով արոտավայր տանելիս կովերի վզից զանգակներ կախել:
«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման արտասովոր որոշումը կայացրել է ավստրիական ոչ մեծ Շտալլհովեն քաղաքի դատարանը, երբ ֆերմերներից մեկի հարևանը բողոքել է, որ կովերի վզից կախված զանգերի աղմուկը խանգարում է իրենց քունը:

Գործը դիվանբաշուն է հասել այն բանից հետո, երբ ֆերմերն անտեսել է զանգերի վերաբերյալ հարևանների խնդրանքը, և դրանք չի հանել իր չորքոտանիների վզից:

Դատի ժամանակ ֆերմերը դատավոր Էրիխ Կունդեգրաբերին փորձել է համոզել, որ կովերի զանգերը տեղական ավանդական գյուղի համապատկերի և մշակույթի մի բաղադրիչ են և հանգստացնում են բոլոր կենդանիններին: Սակայն դատարանը չի համաձայնել այդ մեկնաբանության հետ և որոշել է տուգանքի սպառնալիքով ֆերմերին պարտադրել կովերին արոտավայր տանել բնակելի տներից հեռու ուղղություններով:

Դատավորը բացատրել է, որ որոշումը կայացրել է ի վնաս ֆերմերի, քանի որ կովերի առաջացրած աղմուկը խանգարել է նրա հարևանների քունը:
 

Ավստրիական դատարանը կովերին արգելել է զնգացնել զանգակներով