.jpg)
Ձամբրոտան որոշել է չավարտել մարզական կարիերան
Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին պաշտպան Ջանլուկա Ձամբրոտան, ով ավելի վաղ հայտարարել էր խաղակոշիկները մեխից կախելու որոշման մասին, մտափոխվել է: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Մոտ ժամանակներս վետերանը կքննարկի կարիերան շարունակելու տարբերակները: Ձամբրոտայի ծառայություններով հետաքրքրված են MLS-ի և անգլիական մի շարք ակումբներ, այնպես որ, նա ընտրության հնարավորություն ունի: