.jpg)
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Նինո Խուրցիձեի հետ
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» մրցաշարի 5-րդ փուլի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Նինո Խուրցիձեի հետ: Վրացուհի շախմատիստը վաստակեց առաջին կես միավորը, իսկ Էլինան իր միավորների քանակը հասցրեց 2-ի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաշվետու տուրում Լիլիթ Մկրտչյանն առավելության է հասել Եկատերինա Կովալևսկայայի հետ և այժմ իր ակտիվում 1,5 միավոր ունի:
Չժաո Սյուեն առավելության է հասել Կատերինա Լահնոյի, Ցզյու Վենցզյունը` Ռուան Լուֆեի նկատմամբ: Համփի Կոներու-Հոու Յիֆան և Բաթ Մոնղոնթուլ-Նադեժդա Կոսինցևա պարտիաներում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք:
Այսպիսով` 4-րդ տուրից հետո Ցզյու Վենցզյունը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո
1. Ցզյու Վենցզյուն-3,5
2. Ռուան Լուֆեյ-2,5
3. Հոու Յիֆան-2,5
4. Համփի Կոներու-2,5
5. Էլինա Դանիելյան-2
6. Չժաո Սյուե-2
7. Կատերինա Լահնո-2
8. Նադեժդա Կոսինցևա-2
9. Եկատերինա Կովալևսկայա-2
10. Լիլիթ Մկրտչյան-1,5
11. Բաթ Մոնղոնթուլ-1
12. Նինո Խուրցիձե-0,5
5-րդ տուր. 21.07.12
Էլինա Դանիելյան-Չժաո Սյուե
Հոու Յիֆան-Նինո Խուրցիձե
Ռուան Լուֆեյ-Համփի Կոներու
Եկատերինա Կովալևսկայա-Ցզյու Վենցզյուն
Նադեժդա Կոսինցևա-Լիլիթ Մկրտչյան
Կատերինա Լահնո-Բաթ Մոնղոնթուլ