.jpg)
«Ժառանգություն».Ընտրությունները ԼՂ-ն չեն երկպառակտել
«Ժառանգություն» կուսակցությունը ԼՂ նախագահական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել.
«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը և ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարևոր հանգրվանի կապակցությամբ:
Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել և չնայած որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս բեղուն ու ազգաշահ գործունեություն մաղթել վերընտրված նախագահ Բակո Սահակյանին և արժանին մատուցել իր մասնակցությամբ նախագահական ընտրարշավը ազատ և ժողովրդավար մրցակցության վերածած և ծանրակշիռ ձայներ ստացած թեկնածու Վիտալի Բալասանյանին:
Կրկին անգամ շնորհավորում ենք և կոչ անում, որ ընտրությունների ավարտից հետո և´ նախագահը, և´նրա մրցակիցը մեկտեղեն ջանքերը Արցախի անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ հանուն երկրի ապագայի և անկախության ճանաչման»: