Բաքվի Հեյդար Ալիևի կենտրոնում հրդեհ է բռնկվել
20/07/2012 15:55

Բաքվի Հեյդար Ալիևի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Այսօր Բաքվում` Հեյդար Ալիևի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 2 ուղղաթիռ, որոնք ջուր են լցնում շենքի վրա:

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է նաև 50 հրշեջ մեքենա:

Հրդեհը հաջողվել է մարվել: Այս պահի դրությամբ զոհերի մասին չի հայտնվում: Հրդեհի բռնկման պատճառների մասին ևս ոչինչ չի հաղորդվում:

Հեյդար Ալիևի անվան մշակույթի կենտրոնը բացվել է 2012թ.-ի մայիսի 10-ին` այնտեղ տեղակայված է գրադարան, թանգարան և 9 հեկտարանոց այգին:
 

Բաքվի Հեյդար Ալիևի կենտրոնում հրդեհ է բռնկվել