Իսկանդարյան. «Ղարաբաղում ձևավորվում է իրական ընդդիմություն»
20/07/2012 13:03

Իսկանդարյան. «Ղարաբաղում ձևավորվում է իրական ընդդիմություն»

«Ղարաբաղի ընտրություններում ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես են այդ ընտրություններն անցել, այլ ոչ թե գնահատվել այլ ուժերի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններին և ղարաբաղյան քաղաքական զարգացումներին` ասաց «Կովկաս»-ի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչ Վիտալի Բալասանյանն իրոք ընդդիմադիր թեկնածու է, որի թիմակիցներին հաջողվել էր համախմբվել և բավականին մեծ թիվ հավաքել ընտրություններին:

Իսկանդարյանն ասաց, որ տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղի խորհրդարանում հնարավոր է ձևավորվի ընդդիմադիր խմբակցություն՝ Ղարաբաղում ձևավորվում է ընդդիմադիր խմբակցություն, ընդդիմություն.«Եթե դա տեղի ունենա, իշխանությունները պետք է հաշվի նստեն այդ հանգամանքի հետ, ինչը կբերի ներքաղաքական դաշտի փոփոխության ԼՂՀ-ում: Ղարաբաղը փոփոխվում է և այնտեղ փոփոխվում է քաղաքական միջավայրը, ինչը ընտրությունների կարևոր դասերից է»:

Բանախոսն անդրադառնալով ղարաբաղյան ընտրությունների ընթացքին` ասաց, որ այնտեղ նկատվել է վարչական ռեսուրսների օգտագործում, ինչը բնորոշ է հետխորհրդային բոլոր երկրներին:

Քաղաքագետը նշեց, որ ԼՂՀ-ում ընդդիմությունը փաստորեն հաղթել է երեք քաղաքներում՝ Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում, և հնչել է Բալասանյանի հայտարարությունը, ով նշել է, որ գործելու է որպես ընդդիմադիր գործիչ:
 

Իսկանդարյան. «Ղարաբաղում ձևավորվում է իրական ընդդիմություն»