Լիլիթ Մկրտչյանի առաջին հաղթանակը
20/07/2012 19:28

Լիլիթ Մկրտչյանի առաջին հաղթանակը

Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը զգալիորեն բարելավեց մրցաշարային դիրքերը` Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» մրցաշարի 5-րդ փուլի 4-րդ տուրում պարտության մատնելով Եկատերինա Կովալևսկայային: Լիլիթն այժմ իր ակտիվում 1,5 միավոր ունի:

Ավելացնենք, որ Նինո Խուրցիձե-Էլինա Դանիելյան պարտիան այս պահին դեռ ընթացքի մեջ է:

Լիլիթ Մկրտչյանի առաջին հաղթանակը