.jpg)
Քաղաքագետ. Բոլորն են ցանկանալու աշխատել Արցախի հետ
Արցախում ստեղծվել է բավականին ամուր բռունցք, դիմադրության մի օղակ: Արցախի ակտիվությունը կբերի նոր հեռանկարներ, հնարավորություններ, որոնք այսօր չկան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով նախօրեին Արցախում կայացած նախագահական ընտրությունների մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Աշխարհի տարբեր պետություններ Արցախի անկախությունը կճանաչեն այն ժամանակ, երբ, Մանուչարյանի կարծիքով, դա թելադրի իրենց քաղաքական շահը:
«Սակայն ճանաչեն «դե յուրե», թե «դե ֆակտո», բոլորն ուզելու են աշխատել Արցախի հետ: Հենց այդ ակտիվությունն է բերելու դրան»,- վստահեցրեց քաղաքագետը: