.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում նախօրեին` 2012թ-ի հուլիսի 19-ին, անցկացված նախագահական ընտրությունների հետ կապված:Հայտարարարության մեջ ասվում է.
«Համանախագահներն ընդունում են ԼՂ դե ֆակտո ղեկավարության կողմից տեղի բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական կերպով կազմակերպելու անհրաժեշտությունը այսպիսի ընթացակարգերով: Այնուամենայնիվ, համանախագահներն նշում են, որ իրենց 3 պետություններից ոչ մեկը, ինչպես նաև ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ի գործընթացները չեն կանխորոշի ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կամ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացիկ բանակցային գործընթացի արդյունքը»: